Սադրիչների առկայությունն իրավիճակը սրեց. արցախցի
Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ։ Նրանք քաշքշում էին միմյանց, գոռգոռում։ Լարված իրավիճակին միջամտել են ոստիկանները, բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկել նրան։
Լրագրողների հետ զրույցում արցախցի Նարե Սիմոնյանը, որ եղել է մոտակայքում, նշեց, որ չի կարող ասել, թե ինչից սկսվեց այդ լարված իրավիճակը։
«Ընդհանուր առմամբ ասեմ, որ որ այստեղ մեծ մասը արցախցիներ են, ովքեր ունեն իենց ցավն ու հոգսերը, ուզում են իրենց հարցերի պատասխանները ստանալ։ Այստեղի հավաքված մարդկանց մի մեծ մասը նաև այլ օրերի են եկել, սակայն այսօր սադրիչների առկայությունն էր, որ իրավիճակը սրեց։ Մեծ մասն արդարացի ցասում ունի, չգիտի որտեղ արտահայտի այդ ցասումը, փոքր մասն այսօր ուղղորդված եկավ և այդ ցասումը փորձեց ղեկավարել այնպես, որ դիտվի ի դեմ Արցախի ներկայացուցչության, պետականության։ Սակայն սրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Արցախի պետականության համար և նրանց մեծ մասի պահանջը հենց այն է, որ Արցախը հենց այնպես չի կարող լուծարվել։
Գաղտնի չէ, որ անընդհատ փորձում են առանց այդ էլ շատ խարխլուն վիճակում գտնվող Արցախի պետականությունը վերջնական կործանել։ Համոզված եմ, որ փոքր մասի նպատակը, որը ուղղորդված է եկել, այդ մարդկանց ցավն օգտագործելով, արցախցիների մեջ պառակտում մտցնել, այնպիսի գզվրտոց սկսվի, որի հետևանքով էլ ավելի թուլանա Արցախի պետականության հիմքերը»,- ասաց նա։
Ն.Սիմոնյանը ցավով նշեց, որ հիմա այդ սադրիչները, իրենց գործն արած, ազատության մեջ ման են գալիս, իսկ արդար պահանջով ու ցասմամբ եկած շատ տղաներ բերման են ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա իրականացնողրը փորձել են քաշքշել Արայիկ Հարությունյանի եղբորը՝ պետնախարարին
- Քաշքշուկ, գոռոցներ ու բերման ենթարկվածներ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց
- Պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ. Արցախի նախագահ
- Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան
- Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց
- Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
- Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Արցախից բռնի տեղահանված էնդոկրին խնդիրներ ունեցող երեխաները կարող են դիմել «Մուրացան» հիվանդանոց
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան