Երևանում բողոքի ակցիայի մասնակից արցախցիները ծեծի են ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարին
Այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ մասնակիցներ հարձակվել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկել նրան։ Պատռել են նրա պիջակը, պոկել փողկապը։
Հիշեցնենք, որ ակցիայի ընթացում քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել։ Նրանք քաշքշել են միմյանց, գոռգոռացել։ Լարված իրավիճակին միջամտել են ոստիկանները, բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Առավոտից մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ՝ իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու համար։
Նրանք նախ անցան ոստիկաններին ու մուտք գործեցին շենք։ Դրանից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ հանդիպելու նրանց հետ։ Առաջարկեց 20-30 հոգով հանդիպել դահլիճում ու պատասխանել հարցերին, սակայն դա դժգոհություն առաջացրեց։ Դրանից հետո նա պատասխանեց մեկ-երկու հարցի։ Սակայն անընդհատ նրան ընդհատում էին, որից հետո նա կրկին ներս մտավ շենք։ Նրա հետևից մի քանի հոգի հասցրեցին մտնել շենք, որից հետո ոստիկանները փակեցին դռները։ Հենց նրանց հետ էլ հանդիպել էր Ս. Շահրամայանը։
Հարակից հրապարակումներ`
- Սադրիչների առկայությունն իրավիճակը սրեց. արցախցի
- Քաշքշուկ, գոռոցներ ու բերման ենթարկվածներ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց
- Պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ. Արցախի նախագահ
- Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան
- Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց
- Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
- Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան