Մեզ ասացին՝ ՀՀ կառավարությունը սառեցրել է բյուջեն, չեն կարողանում մարդկանց փող տալ. Արցախից բռնի տեղահանված
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունել է մի քանի արցախցիների, ովքեր բողոքի ակցիա էին անում շենքի դիմաց ու կարողացել էին ներս մտնել։ Քաղաքացիներն այնքան էլ գոհ չեն հանդիպումից, հարցերին հստակ պատասխաններ չեն չստացել։
«Ասում է՝ բյուջեն սառեցված է, չենք կարողանում այն մարդկանց փողերը տալ, ովքեր պոստում 15 օր կռիվ են տվել»,- ասաց հանդիպմանը ներկա արցախցիներից մեկը։
Հարցին՝ ո՞վ է սառեցրել բյուջեն, ըստ իրենց, նա պատասխանեց. «Հայաստանի կառավարությունը»։
Ճշտող հարցին՝ այսինքն զինվորականները, ովքեր կռվել են, աշխատավարձ չեն ստացե՞լ։
«Չէ »,- պատասխանեց նա։ Բռնի տեղահանված արցախցին նշեց, որ ղեկավարությունն էլ չգիտի՝ տալու են, չեն տալու այդ աշխատավարձը։
Մեկ այլ արցախցի ասաց, որ բարձրաձայնել են նաև սոցիալական հարցեր։
«Զոհվածի, վիրավորվածների ընտանիքներ կան, որոնք մնալու տեղ չունեն։ Մարդիկ կան, որ դպրոցներում և մանկապարտեզների շենքերում են քնում։ Մեր պահանջն այն է, որ օգնեն այդ մարդկանց տներում տեղավորել»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ Արցախի նախագահ Սավել Շահրամանյանն ասել է՝ Արցախի լուծարման փաստաթուղթ չի ստորագրել։
Հիշեցնենք, որ առավոտից մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ՝ իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու համար։
Նրանք նախ անցան ոստիկաններին ու մուտք գործեցին շենք։ Դրանից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ հանդիպելու նրանց հետ։ Առաջարկեց 20-30 հոգով հանդիպել դահլիճում ու պատասխանել հարցերին, սակայն դա դժգոհություն առաջացրեց։ Դրանից հետո նա պատասխանեց մեկ-երկու հարցի։ Սակայն անընդհատ նրան ընդհատում էին, որից հետո նա կրկին ներս մտավ շենք։ Նրա հետևից մի քանի հոգի հասցրեցին մտնել շենք, որից հետո ոստիկանները փակեցին դռները։
Հարակից հրապարակումներ`
- Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
- Ես իմ Արցախն եմ ուզում առանց թուրքի. Արցախից բռնի տեղահանված
- Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հրապարակային խոսքով հանդես կգա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան