Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Բազումք»-ի համահիմնադիր ու տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։
Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:
«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ»,- ասել է «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
- «Բազումք». Հայասաթ-1 արբանյակի քրաուդֆանդինգային արշավի մեկնարկը համարում ենք հաջողված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան