Ովքե՞ր են Տիգրան Ավինյանի տեղակալների թեկնածուները
Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- ասված է որոշման մեջ։
Ըստ օրակարգի՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետի տեղակալների թեկնածուներ կառաջադրվեն ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը: