Հինգ տարի առանց ջեռուցման ապրող աղջիկը չմրսելու համար հինգ միջոց է նշել
Մեծ Բրիտանիայից բլոգեր աղջիկը հինգ տարի ապրել է առանց ջեռուցման՝ կոմունալ ծախսերը խնայելու համար: Նա «Նյու Յորք Փոստ»-ի հետ կիսվել է հինգ տարբրակով։
Մասնավորապես, անձնական ֆինանսների առցանց փորձագետ Քլեր դե Լիսը TikTok-ում մի շարք կարճ տեսանյութեր է ստեղծել այն մասին, թե ինչպես տաքանալ տանը, եթե ցանկանում եք խնայել ջեռուցման վրա, կամ ինչ-ինչ պատճառներով չեք կարող օգտագործել մարտկոցներ և ջեռուցիչներ: «Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ինչպես իրենց համար ստեղծեն հարմարավետ պայմաններ և չմսրեն ձմռանը», - ասել է նա:
Բլոգերի հիմնական հնարքներից են վերմակներն ու գորգերը: Նա խորհուրդ է տալիս դրանք նախապես հավաքել և դասավորել ոչ միայն ննջասենյակում, այլև այլ սենյակներում՝ օրինակ՝ խոհանոցում, ճաշասենյակում և հյուրասենյակում: «Եթե կարծում եք, որ բավականաչափ վերմակներ չունեք, գնացեք և ավելին գնեք», - խորհուրդ է տվել նա լրագրողներին:
Բացի այդ, ըստ դե Լիսի, պետք է ճիշտ գուլպաներ ընտրել։ Ցանկացած տեսակը հարմար է, բայց բրդյաները լավագույնն են տաքության համար: Դրանցից մի քանիսը նա կրում է մոտ յոթ տարի։
Բացի այդ, նա խորհուրդ է տալիս տան համար գնել ձեռնոցներ առանց մատների, քանի որ հաճախակի կրելու դեպքում սովորական ձեռնոցների վրա անցքեր կհայտնվեն և, բացի այդ, դրանք կխանգարեն տնային գործերին։ Շատ հագուստն ու շարֆերը նույնպես կօգնեն տաք մնալ: «Իսկ եթե շարֆեր չկան, դրանց կարող են փոխարինել կիսով չափ կտրված տաբատները»,- ասել է նա։