Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են դուրս բերել պատմության նոր դասագիրքը դպրոցներից
7-րդ դասարանի պատմության նոր դասագրքի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ֆեյսբուքյան հայկական տիրությում սկսել է ֆլեշմոբ, որին միացել են տասնյակ մարդիկ՝ ուսուցիչներ, ծնողներ։
«Ես` Մարինա Մադոյանս, որպես պատմության դասախոս, միանում եմ Լիլիթ Շարբաթյանի ֆլեշմոբին և պահանջում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն֊ից դուրս բերել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքը։
Այնտեղ խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ, բացթողումներ։
Ես դեմ եմ, որ մեր իսկ կրթօջախներում աշակերտներին աղավաղված հայոց պատմություն սովորեցնեն։
Ես պահանջում եմ, որ մեր երեխաներին կրթեն հավաստի աղբյուրներով և դաստիարակեն հայրենասեր և հայրենատեր հասարակություն։
Խնդրում եմ միացեք և դուք էլ ձեր էջերում՝ ձեր անունից տարածեք պահանջը՝ տեղադրելով այս նկարը»,-գրել է Մ. Մադոյանը։
Ֆլեշմոբը տարածվում է հետևյալ հեշթեգերով՝
#պաշտպանենքմերերեխաներին
#պաշտպանենքմերպատմությունը
#պաշտպանենքմերմշակույթը
#պաշտպանենքմերհայրենիքը
#պաշտպանենքմերպատիվը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան