Մշակույթ 10:00 21/10/2023 Հայաստան

Աբդուլլահյան եղբայրներ լուսանկարիչները՝ «Զարթոնքի վկաներ»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Զարթոնքի վկաներ. լուսանկարիչ Աբդուլլահյան եղբայրներ» ցուցահանդեսը։

Ովքե՞ր են Աբդուլլահյան եղբայրները

Լուսանկարչության պատմությունը անմիջականորեն կապված է Միջին Արևելքի հետ: 1839 թվականին նոր գյուտից հետո լուսանկարիչները շտապել են վավերագրել Փոքր Ասիայի բիբլիական և պատմական վայրերը Օսմանյան կայսրությունում: Տեղական լուսանկարչությունը սկսել է զարգանալ միայն 1858-ից հետո, երբ պոլսահայ երեք եղբայրներ գերմանացի մի քիմիկոսից ձեռք են բերել լուսանկարչական լաբորատորիա՝ այդպիսով սկիզբ դնելով Միջին Արևելքի ժողովուրդների ու մշակույթների ինքնաներկայացման նոր դարաշրջանի։

Վիչեն (1820–1902), Հովսեփ (1830–1908) և Գևորգ (1839–1918) Աբդուլլահյանները (արաբերենից թարգմանաբար՝ Աստվածատուրյան) սերում էին հայ կաթոլիկ վաճառական ընտանիքից, որը սերտ կապեր ուներ ինչպես Օսմանյան արքունիքի, այնպես էլ հայ մտավորականության հետ։ Խելամիտ կերպով օգտագործելով այդ կապերը՝ եղբայրները շուտով նշանակվել են սուլթան Աբդուլազիզի պաշտոնական պալատական լուսանկարիչներ և ստեղծել «Աբդուլլահյան եղբայրներ» Օսմանյան կայսրությունում առաջատար լուսանկարչական արվեստանոցը։

Ստամբուլում, Կահիրեում և Իզմիրում գտնվող իր մասնաճյուղերով արվեստանոցը լայնածավալ ձեռնարկատիրություն էր, որի հաճախորդների թվում էին տեղի և միջազգային էլիտաները, մշակութային շրջանակները և մեծաքանակ զբոսաշրջիկները: Իր ակնառու դիմանկարներով ճանաչված արվեստանոցի համբավը մեծամասամբ նաև հիմնված էր Օսմանյան կայսրության տարբեր կողմերը՝ հարուստ ճարտարապետական ժառանգությունից և տարաշխարհիկ բնապատկերներից մինչև բազմազգ բնակչությունը և արդիականացման նախագծերը վավերագրող պատկերների հսկայական հավաքածուի վրա: Այս լուսանկարները լայնորեն տարածվում էին աշխարհով մեկ զբոսաշրջային առևտրի, ակադեմիական շրջանակների և մամուլի միջոցով՝ օգնելով ձևավորել Միջին Արևելքի մասին գլոբալ պատկերացումները՝ որպես արմատական վերափոխումների եզրին գտնվող հնագույն մի երկրամասի։

Թեպետ այսօր Աբդուլլահյան եղբայրները մեծ ճանաչում ունեն որպես տարածաշրջանում տեղային լուսանկարչության հիմնադիրներ, նրանց ժառանգության բազմազան դրսևորումներն ու նշանակությունները դեռ կարիք ունեն պատճաշ վերլուծության: Արևելքի իրենց պատկերներում հաճախ հենվելով օրիենտալիստական խնդրահարույց հիմունքների վրա՝ եղբայրները միաժամանակ զարգացնում էին լուսանկարչությունը նոր ուղղություններով։ Տեսախցիկն ուղղելով դեպի փողոցներ ու հանրային միջոցառումներ՝ նրանք ստեղծում էին վավերագրական և ռեպորտաժային լուսանկարչության նախատիպերը։ 

«Զարթոնքի վկաները» ցուցադրություն

«ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվի հավաքածուի վրա հիմնված և Ազգային գրադարանի ու Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի կարևոր նմուշներով համալրված «Զարթոնքի վկաները» Աբդուլլահյան եղբայրների ստեղծագործությունների Հայաստանում առաջին հետահայաց ցուցադրությունն է, որն ուրվագծում է արվեստանոցի գործունեությունը 1860-ականների սկզբից մինչև դրա փակումը 1899-ին: Ընդգծելով եղբայրների առնչությունները 19-րդ դարի լուսանկարչության տարբեր ժանրերի և ոճերի հետ՝ ցուցադրությունը նպատակ ունի բացահայտելու նրանց աշխատանքին բնորոշ հակասություններն ու բարդությունները և միաժամանակ ներկայացնելու այն հղկված և արդիական գեղագիտական որակները, որոնք այս արվեստանոցին բերել են միջմշակութային նման հաջողություն։

Ցուցահանդեսում ներկայացված է 85 աշխատանք։ Եղբայրների գործերը սփռված են ողջ աշխարհով, ցուցադրվում են խոշորագույն թանգարաններում՝ սկսած Մետրոպոլիտենից մինչև Էրմիտաժ։

Կարևոր ու հետաքրքիր ցուցադրություն՝ արժևորելով  լուսանկարչությունը որպես արվեստի ինքնուրույն տեսակ

Ցուցահանդեսի բացմանը Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ այսօր իրենց համար յուրօրինակ և հետաքրքիր ցուցադրության բացման օր է։ «Կարևոր և հետաքրքիր ցուցադրություն է ոչ միայն բովանդակային առումով, այլև թերևս 21-րդ դարում նորից բարձրացնում ենք խնդիրը՝ լուսանկարչությունը որպես ինքնուրույն արվեստի տեսակ վերարժևորման, ավելի ճիշտ արժևորման առումով»։

Լուսանկարչության գյուտը տեղի է ունեցել 19-րդ դարի 1-ին կեսին, բայց այսօր էլ՝ 21-րդ դարում, նրա խոսքով, այն  ճիշտ ընկալելու, գեղարվեստական լուսանկարչությունը որպես կերպարվեստի, արվեստի լիիրավ տեսակ ընկալելու խնդիր կա։ Այս ցուցահանդեսը գալիս է այդ բացը լրացնելու։

«Ինչո՞ւ սկսեցինք հենց Աբդուլլահյան եղբայրների ցուցադրությամբ։  2021 թվականին պատերասրահը փորձեց ինչ-որ չափով համընդհանուր բացը լրացնել ու մեզ մոտ վերջապես բացվեց լուսանկարչության բաժին, ֆոնդ։ Այդ շրջանում որպես մեկնարկ փոքրիկ միջազգային ցուցադրություն ներկայացրեցինք, բայց ինձ համար այդ բաժնի իրական մեկնարկը կատարվում է այս ցուցադրությամբ։

Պատահական չէ ցուցադրության խորագիրը՝ «Զարթոնքի վկաները». կարևոր է, որ մենք Աբդուլլահյան եղբայրներին ներկայացնում ենք ոչ միայն համաշխարհային լուսանկարչության պատմության գործընթացներում կարևոր դեր ունեցած արվեստագետների, այլ ներկայացնում ենք 19-րդ դարի հայկական զարթոնքի համատեքստում։ Կարծում եմ՝ այդ զարթոնքի կարիքը մենք այսօր ավելի քան ունենք և լավ կլինի, որ ցուցադրությունը ընկալենք ու դիտարկենք հենց այդ համատեքստում»,- ասաց Մ.Հակոբյանը։

Աբդուլլահյան եղբայրների ստեղծագործությունների առաջին ցուցադրությունը  Հայաստանում

Ցուցահանդեսի համադրողն է Վիգեն Գալստյանը:

«Աբդուլլահյան եղբայրներին կարելի է  համարել ոչ միայն առաջին հայ լուսանկարիչները, այլև ընդհանրապես արևելյան տեղային լուսանկարչության հիմնադիրները լուսանկարչության պատմության համատեքստում։ Առաջին անգամ է Հայաստանում կազմակերպվում հետահայաց ցուցահանդես՝ նվիրված եղբայրների ստեղծագործություններին։

Ներառելով Աբդուլլահյան եղբայրների շրջապատում գործող օսմանահայ այլ լուսանկարիչների աշխատանքներ՝ ցուցահանդեսը շեշտադրում է հայկական լուսանկարչական ցանցերի գերիշխող և եզակի դիրքը 19-րդ դարի Միջին Արևելքում, բացահայտում է հայ «պատկերահանների» բացառիկ ներդրումը համաշխարհային ժամանակակից տեսողական մշակույթի զարգացման գործում»,- ասաց համադրողը։

Նա նշեց, որ այս ցուցահանդեսն իր համեստ ծավալներով ևս մեկ անգամ ապացուցելու է հայ արվեստագետների, մտավորականների ներդրումը ոչ միայն հայ մշակութային արդիականության զարգացման գործում, այլև ընդհանրապես միջին արևելյան մշակույթի արդիականության ձևավորման գործընթացներում։

«Մի բան, որը շատ կարևոր է հիշել. մեր արվեստագետները, մտավորականները իրենց ներազդեցությունն են թողել ոչ միայն  մեր մշակութային ինքնության կազմավորման վրա, այլև մեր ոչ այնքան սիրելի, նաև սիրելի հարևանների մշակութային ինքնության կազմավորման վրա։ Այս ցուցահանդեսը կարևոր է դիտարկել հենց այդ տեսանկյունից»,- ասաց Վ. Գալստյանը։

Արդյո՞ք հայ լուսանկարիչները սահմանափակումներ են ունեցել՝ աշխատելով Օսմանյան կայսրության տարածքում

Ցուցահանդեսի բաժիններից մեկը նվիրված է հենց օսմանահայ հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներին։

«Լուսանկարիչ եղբայրներն իրենց ժամանակ համարվել են մշակութային և քաղաքական գործիչներ հայ համայնքի համատեքստում և իրենց զգալի ներդրումն են ունեցել հենց պոլսահայ մշակութային շրջանակների և դրանց քաղաքականության ձևավորման մեջ, որի պատճառով ունեցել են բավականին լուրջ խնդիրներ, հատկապես սուլթան Աբդուլ Համիդի կառավարման օրոք, նաև հետագայում։ 19-րդ դարի վերջում ծայրահեղ վիճակի է հասել, երբ նրանց ձեռնարկութունն անկում է ապրել, բայց Աբդուլլահյան եղբայրների ներազդեցությունը շարունակվել է այլ հայ լուսանկարիչների գործունեության միջոցով, որոնցից շատերը կրթվել են հենց այս լուսանկարչատանը»,- ասաց նա։

Արվեստը՝ նաև պայքարի ձև

Panorama.am-ի հետ զրույցում Վ. Գալստյանը կարևորեց ցուցադրությունն այն առումով, որ ներկայացում են այն ձեռբքերումները, որոնք հայ արվեստագետներն ունեցել են  տարբեր համատեքստերում, հատկապես Օսմանյան կայսրությունում, տարածաշրջանում, մինչդեռ այսօր տեսնում ենք ոտնձգություններ մեր մշակութային ժառանգության, մշակութային հիշողության նկատմամբ, յուրացվում է մեր մշակութային ժառանգությունը մեր հարևանների կողմից՝ անտեսելով հենց հայկական իրականության հանգամանքը և հայկական մշակույթի հանգամանքը։

«Մենք, կարծես, չենք կարողանում ղեկավարել այդ դիսկուրսերը, դրա համար կարևորում եմ, որ հենց հայկական թանգարանները զբաղվեն այդ հարցերով, մասնակից դառնան այդ դիսկուրսների ձևավորմանը»,- ասաց ցուցադրության համադրողը։

Նա կիսեց մեր այն կարծիքը, որ ցուցահանդեսները,  ընդհանրապես արվեստը, պայքարի մի ձև է՝ նշելով. «Կարծում եմ՝ սա ռազմավարության ձև է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}