Անգլիայում նշում են Apple Day-ը
Հոկտեմբերի 21-ին կամ դրան մոտ հանգստյան օրը Անգլիայում նշում են խնձորի օրը։ Միջոցառումը նշվում է 1990 թվականից է Common Ground բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ։ Տոնին նվիրված միջոցառումներն անցկացվում են խնձորների այգիներում և այլ տեսարժան վայրերում:
Կազմակերպիչները կարծում են, որ Apple Day-ը բնության բազմազանության և հարստության տոն և ցուցադրություն է, ինչպես նաև խթան ու նշան, որ մենք ինքներս ունակ ենք ազդելու մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների վրա:
Օրվա գաղափարն այն է, որ խնձորը ֆիզիկական, մշակութային և գենետիկական բազմազանության խորհրդանիշ է, որի մասին մարդիկ չպետք է մոռանան։
Օրվա ընթացքում միջոցառումների մասնակիցները կարող են տեսնել և փորձել խնձորի հարյուրավոր տեսակներ, ցուցադրվող սորտերից շատերը հազվագյուտ են ու չեն վաճառվում սովորական խանութներում: