Հայկազ Ջոմարդյանին Ավինյանը պարգևատրել է ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր առաջին որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Հայկազ Ջոմարդյանին։
Մամուլը գրել էր, որ հենց նրա հրամանով են կարմիր բերետավորները «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բերման ենթարկել։
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.
1. Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասված է Ավինյանի որոշման մեջ։
Նա հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրել է ՆԳՆ 9 պաշտոնյաների։
Գլխավոր լուսանկարը՝ 168.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- «Ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են»
- Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին