Հասարակություն 16:10 21/10/2023 Հայաստան

Նոր շունչ՝ տեքստիլի թափոններին, նաև վերմակ, բարձ, նորացված հագուստ՝ արցախցիների համար

Բժիշկներ, տնտեսուհիներ, դիզայներներ, հաշվապահներ,բանասերներ, դերձակներ և այսպես տարբեր մասնագետիտությունների տեր մի քանի տանսնյակ քաղաքացիներ հավաքվել են մեկ գաղափարի շուրջ՝ տեքստիլի թափոնին տալ նոր կյանք, ստեղծել նոր իրեր, որոնք պիտանի կլինեն օգտագործման համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Լաթե» բնապահպանական, հասարակական կազմակերպության  հիմնադիր Սուսաննա Ամիրխանյանը, որը մասնագիտությամբ բանասեր է։

Նրանց միավորման պատճառը եղել է 44-օրյա պատերազմը, երբ աջակցության նկապատով հագուստի հավաքագրման կետերում մեծ քանակությամբ ոչ պիտանի հագուստ է հավաքվել, որոնք կարող էին հայտնվել աղբամանում։ Տիկին Սուսաննան համացանցի միջոցով իր շուրջն է հավաքել գաղափարակիցներին, որոնք տեքստիլի թափոններին նոր կյանք տալով վերածել են այն վերմակների, բարձերի, խոհանոցային իրերի։

«Ամեն մեկն աշխատում է իր տանը, բայց մենք կապի մեջ ենք  համացանցի միջոցով։ Հանդիպում ենք ժամանակ առ ժամանակ, օրինակ՝ պատերազմի շրջանում հանդիպեցինք։ Պատերազմի ընթացքում գլխարկների մեծ պահանջարկ կար՝ սաղավարտի տակից կրելու համար։ Մեզ մոտ  հավաքված տրիկոտաժե շապիկներից, որոնք մուգ գույնի էին, աղջիկների հետ սկսեցինք արագ կարել գլխարկներ։ Մեկ օրվա ընթացքում տալիս էինք 40-50 գլխարկ։ Կամավորների միջոցով այն տեղ էր հասցվում։ Չգիտեմ դրանք տեղ հասել են, թե՝ ոչ, բայց մեծ ցանկություն կար տղաներին ապահովել անհրաժեշտ իրերով։ Նաև կարիք կար քնապարկերի, շատ հաստ բրեզենտե ՝ անջրաթափանց կտորից կարեցի այդ քնապարկերը։ Շատ բարդ էր  տնային պայմաններում այն կարելը»,- պատմեց Սուսաննա Ամիրխանյանը։

Այս ընթացքում հասցրել են հասարակական կազմակերպություն հիմնել՝ «Լաթե» անվամամբ, քանի որ, ինչպես տիկին Ամիրխանյանն է ներկայացնում, լաթերին են նոր կյանք տալիս։ Աշխատում են հասարակական հիմունքներով, երբեմն՝ իրենց միջոցներն են ներդնում։Այս օրերին էլ  ուժերը միավորել են՝ արցախցիներին օգնելու համար։

«Համախմբված ընդունում ենք հագուստ, տեսակավորում, բաժանում արցախցիներին։Ինչ-որ առումով կարելի է ասել, որ մենք նախևառաջ մեզ «բուժում» ենք՝ մադկանց ցանկությունները կատարելով, օգնելով։ Թերապիայի նման մի բան է»,- ժպտալով պատմում է Սուսաննա Ամիրխանյանն ու շարունակում․ «Երբ կանայք գալիս են հագուստ ընտրելու, այդ պահին մեզ զգում ենք ամենաբրենդային խանութում, քանի որ այդ կնոջը պետք է այնպես գեղեցիկ հագցնել, որպեսզի նա հաճույքով դուրս գա մեր մոտից։ Անշուշտ, հաճելի է, երբ միմյանց օգնելով, փորձում ենք դուրս գալ այս ծանր վիճակից»։

Վաղ առավոտից՝ ժամը 7-ից մինչև գիշերվա մեկը, իր բնակարանից, որտեղ կուտակել է հավաքարված հագուստներն ու սորտավորել՝ պիտանին ոչ պիտանիից, տրամադրել է արցախցի ընտանիքներին։ Այժմ  աշխատանքը շարունակվում է, սակայն այլ հասցեից, քանի որ տիկին Սուսանան արդեն մեկնել է Երևանից։ Գործը շարունակում են գաղափարակիցները՝ Գուսան Շերամի 27/18 հասցեում։ 

«Բրյուսովի համալսարանի մոտ անձրևի տակ մեծ քանակությամբ հագուստ էր մնացել։ Այդ հագուստն ամբողջությամբ տարանք մեր կազմակերպություն, լվացինք, չորացրեցինք, տեսքի բերեցինք և արցախցիները սկսեցին մեզ մոտ գալ ընտանիքներով։ Չեմ  գրանցել որևէ մեկին, բայց օրվա ընթացքում առնվազն 10-ը ընտանիք գալիս էր, միջինում յուրաքանչյուր ընտանիք բաղկացած էր 4-5 հոգուց, որոնց մենք կարողացանք ապահովել հագուստով։ Մինչ այսօր դեռ գալիս են, արդեն այլ՝ Շերամի 27/18 հասցե։ Մեծ պահանջարկ կա տաք հագուստի, վերարկուների, ցածր կոշիկների և սպորտային հագուստի»,-ասաց Ամիրխանյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հաճախ հանձնման կետեր բերվել են հետքերով կամ չափազանց մաշված հագուստ, որոնք ենթակա են վերամշակման։ Դրանցից կստեղծվեն պիտանի իրեր, որոնք ևս կտրամադրվեն արցախցիներին։

«Այն ինչ մեզ հանձնում են շատերը լաքաներով են կամ մաշված, պարզ է, որ դրանք կգնան վերամշակման։ Մեզ հանձնել են մեծ քանակի վերնաշապիկներ, որոնք մաշված չեն և լավ տեսք ունեն։ Շատ քիչ մարդիկ են ցանկացել վերնաշապիկ վերցնել, քչերն են հագնում։ Հիմա սկսում ենք մտածել, որ այդ վերնաշապիկներից պատրաստենք վերմակներ, որոնք ևս կնվիրաբերենք արցախցի քույրերին ու եղբայրներին։ Ճիշտ է շատ աշխատատար է՝ մանրացնել կտորները, հետո միմյանց  միացնել, բայց այս դեպքում մենք կփրկենք բնությունը վերնաշապիկներից, միևնույն ժամանակ կստեղծենք պիտանի իրեր, ինչը շատ կարևոր է»,- նշեց տիկին Սուսաննան։

ՀԿ հիմնադիրը նաև ափսոսանք հայտնեց, որ չունեն համապատասխան՝ կտորը մանրացնող սարքավորումներ, որոնք կթեթևացնեն իրենց գործը։Նա հույս հայտնեց, որ բարերարների միջոցով մի օր կհավաքվի համապատասխան միջոցներ՝ թանկարժեք սարքավորումները ձեռք բերելու նպատակով։ 

Դրանց առկայության դեպքում կամավորների աշխատանքն էլ ավելի արդյունավետ կլինի։

Լուսանկարները՝ Կարինե Ավանյանի

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}