Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել
«ՀԱՄԱՍ» զինված խմբավորման կողմից պատանդառված ԱՄՆ երկու քաղաքացի՝ մայր և դուստր ազատ են արձակվել։ Նրանք հիմա գտնվում են Իսրայելի իշխանությունների մոտ։
CNN-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետն ու մանրամասնել, որ ընտանիքի վերամիավորումը տեղի կունենա Իսրայելի ռազմաբազայում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գոհունակություն է հայտնել ազատ արձակման վերաբերյալ՝ նշելով, որ ամերիկացի ու այլ պատանդներին ազատելուն ուղղված հրատապ աշխատանքը պետք է շարունակվի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին