Ստեփանակերտի շուկայում Դոնարայի հայտնի ժենգյալով հացն արդեն կարող եք գնել Երևանում
Ստեփանակերտի շուկայում երկար տարիներ ժենգյալով հաց պատրաստած Դոնարան բռնի տեղահանվելուց հետո տեղափոխվել է Երևան, որտեղ էլ վաճառում է շատերի կողմից իր իսկ ձեռքով թխված ժենգյալով հացը։
«Եթե Ստեփանակերտի շուկայից ժենգյալով հաց եք գնել, տիկին Դոնարային հաստատ ճանաչում եք։
Հիմա տիկին Դոնարան ու տիկին Արմինեն Մասիվում տարածք են վերցրել ու ժենգյալով հաց թխում, կարկանդակ ու այլ համով բաներ։
Հասցե`Թոթովենց 2/4, Գայի արձանի դիմացի շատրվանների հետևի մասում։ Հեռ․՝ 099705682»,- տեղեկացնում է ֆեսյբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է