Կարեն Վրթանեսյան. Կարգին մարդկանց միավորելը շատ ավելի դժվար է
Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Անբարոյականներին միավորելը, համախմբելը, կազմակերպելը հեշտ է. փողին, մի քիչ էլ վախերին մուննաթ՝ ցանկացած բանի շուրջ կմիավորվեն, ցանկացած բան կանեն։
Կարգին մարդկանց միավորելը շատ ավելի դժվար է։ Կարգին մարդիկ ազատություն են սիրում, նյութականն իրենց համար երրորդական է՝ համոզմունքներից ու պարտքի զգացումից հետո, կարգին մարդիկ իրենց հեղինակության մասին են մտածում և իրենց վախեցնել փորձելն էլ հաճախ հակառակ էֆեկտն է ունենում. ըմբոստանում են։
Բայց աշխարհ գալիս ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է սկզբունքային լինելը։ Ինչպես ընկերս էր ասում. «Եթե գործը հեշտ է ստացվում, ուրեմն սատանայի մատը խառն է»։
Ճիշտ ճանապարհը երբեք հեշտ չի լինում, հակառակ դեպքում բոլորը սուրբ կլինեին»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Պատրաստ եմ անվճար դասավանդել Արցախի պետական համալսարանում
- Կարեն Վրթանեսյան. Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում
- Կարեն Վրթանեսյան. Հիմա Ադրբեջանը փորձում է իր հանցագործությունները կոծկել՝ դրանցում մեղադրելով հայկական կողմին
- Կարեն Վրթանեսյան. Ընտրական իրավունքս խաթարված է
- Գարիկ Գալեյանը 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է գլխում մինչև հիմա բեկորներ կան. Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Արցախում հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին