Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզն ու Երևանը կիրակի օրը` հոկտեմբերի 22-ին, կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների գնման պայմանավորվածությունները, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Le Parisien»-ին։
«Անհրաժեշտ է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը», - հայտարարել Է նախարարը հարցազրույցում:
Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը հավանություն է տվել Հայաստանին ռազմական տեխնիկայի տրամադրմանը նախատեսվող միջպետական պայմանագրին:
Ավելի ուշ Սեբաստիան Լեկորնուն հստակեցրել է, որ Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի սպառազինություն կվաճառի։ Նրա խոսքով՝ այս որոշումը Երևանի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակության ամրապնդման Փարիզի ռազմավարության մի մասն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին