Մերիլ Սթրիփը 45 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց
45 տարվա համատեղ կյանքից հետո ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը բաժանվել է ամուսնուց՝ ամերիկացի քանդակագործ Դոն Գամմերից: Այս մասին հայտնում է «Page Six» պարբերականը։
Օսկարակիր 74-ամյա դերասանուհին և նրա 76-ամյա ամուսինը բաժանվել են ավելի քան վեց տարի առաջ:
«Դոն Գամմերը և Մերիլ Սթրիփը բաժանվել են ավելի քան 6 տարի առաջ, և չնայած նրանք միշտ հոգ կտանեն միմյանց մասին, նրանք ընտրել են առանձին ապրելը»,- ասված է պարբերականին տրամադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ նրանք ամուսնացել են 1978 թվականին, ունեն չորս երեխա և հինգ թոռ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան