Արցախից բռնի տեղահանված15 388 երեխա արդեն իսկ հաճախում է հանրակրթական դպրոց
Արցախից բռնի տեղահանված15 388 երեխա նախորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում: Այ մասին այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հանրակրթական դպրոցներում ընդգրկվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.
-Սյունիքում՝ 585,
-Վայոց ձորում՝ 324,
-Գեղարքունիքում՝ 737,
-Արարատում՝ 2085,
-Կոտայքում՝ 2873,
-Արագածոտնում՝ 720,
-Արմավիրում՝ 1298,
-Շիրակում՝ 629,
-Լոռիում՝ 905,
-Տավուշում՝ 477,
-Երևանում՝ 4791:
Նրա խոսքով՝ գործընթացը կրելու է շարունակական բնույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին