Թիվ 18 ավտոբուսի ապակու վրա կրակոցի կամ քարի հարված է հասցվել
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին, գրում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայրում հավաքված քաղքացիներն ասել են, որ ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, բարեբախտաբար տուժածներ չկան:
Թե ապակու վրա առկա անցքը ինչից է առաջացել․ արդյոք կրակոցի՞ց, թե՞ քարի հարվածից՝ պարզվում է։
Ավտոբուսը սպասարկում է Սիլիկյան թաղամասից դեպի Վարդաշեն թաղամաս:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոբուսի վրա նախկինում նույնպես կրակոց էին արձակել: Բարեբախտաբար, այդ ժամանակ նույնպես տուժածներ չեն եղել: Այսօր նույնպես այն վարել է նույն վարորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները