Թագուհի Կամիլան առաջին անգամ կրել է Եղիսաբեթ II-ի ադամանդե թագը
Չարլզ III թագավորը և թագուհի Կամիլան գնացել են գալա ընդունելության՝ Լոնդոնի Լորդ քաղաքապետի նստավայրում։ Միջոցառումը նվիրված էր Լոնդոնի քաղաքացիական հաստատությունների և քաղաքի առևտրային գիլդիաների գործունեությանը։ 1689 թվականից անցկացվող միջոցառումը Մեծ Բրիտանիայի թագավորի համար կարևոր ավանդույթ է, և այս տարի Չարլզն առաջին անգամ է ներկա եղել, գրում է «Hello Magazine»-ը։
Mansion House-ում զույգը հանդիպել է քաղաքապետին: Դրանից հետո նրանք մասնակցել են հնագույն մասունք համարվող մարգարտյա թրի հանձնման արարողությանը։ Այն զարդարված է ավելի քան 2600 մարգարիտներով։ Սուրը քաղաքին տվել է Էլիզաբեթ I-ը 1571 թվականին։ Արարողության ժամանակ թագավորը սուրը վերադարձրել է Լորդ Մայորին։
Առանձնահատուկ ուշադրություն է գրավել ոչ միայն միջոցառումը, այլև թագուհու կերպարը։ Նա ընդունելության ժամանակ առաջին անգամ կրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի թագը։ Զարդերը ստեղծվել են «Garrard & Co» ոսկերչական տան կողմից՝ 19-րդ դարի վերջին։
Եղիսաբեթն այդ զարդարանքով նույնիսկ պատկերված է Մեծ Բրիտանիայի մի շարք թղթադրամների և մետաղադրամների վրա: Վերջին շրջանում Կամիլան հաճախ է զարդերով հարգանքի տուրք մատուցում հանգուցյալ թագուհուն։ Օրինակ՝ վերջերս Ֆրանսիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ նա կրել է այն վզնոցը, որը թագավոր Ջորջ VI-ը նվիրել է Եղիսաբեթ II-ին՝ որպես հարսանեկան նվեր։