Հայաստանում 50 և բարձր տարիքի մարդկանց 46%-ն ունի օստեոպորոզ
Հայաստանում 50 և բարձր տարիքի մարդկանց 46%-ն ունի օստեոպորոզ (ոսկրային համակարգի քրոնիկ հիվանդություն, որի հետևանքով ոսկրերը դառնում են ավելի փխրուն, և բարձրանում է կոտրվածքների ռիսկը)։
«Վարդանանց» ԲԿ-ի էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս՝
. օգտագործել կալցիումով, վիտամին D-ով հարուստ սնունդ
. վարել ֆիզիկապես ակտիվ կյանք՝ քայլել, թենիս խաղալ
. դադարել ծխել։
Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեպորոզի կանխարգելման օր։
Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի բազմագործոն, քրոնիկական համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է կմախքի ընդհանուր զանգվածի կորստով, որի հետևանքով ոսկրերը դառնում են փխրուն և հեշտ կոտրվող: Տարածվածությամբ պայմանավորված՝ օստեոպորոզը կարող է լինել տեղային, ռեգիոնար և տարածված: Սահմանափակ օստեոպորոզը դրսևորվում է ոսկրային նոսրացման ոչ մեծ օջախով, որը սովորաբար կարող է լինել որևէ դեստրուկտիվ գործընթացի նախնական փուլում:
Ռեգիոնար օստեոպորոզը հիմնականում ընդգրկում է հոդը կազմող ոսկրերի շրջանները և զարգանում հոդերի քրոնիկ հիվանդությունների, հոդացավերի, անշարժացման և այլ դեպքերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին