«Հրապարակ». Հաջորդ շաբաթ մեկնարկում են ՀՀ ԱԺ նիստերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկուշաբթի ՔՊ խմբակցության նիստ են հրավիրել։ ՔՊ-ականները հույս ունեն, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն, որը կներկայացնի Գրանադայի եւ Ստրասբուրգի հանդիպումների արդյունքները եւ առաջիկա բրյուսելյան այցի զարգացումները, որ կողմնորոշվեն, այլ ոչ թե Փաշինյանի ասելիքն իրենց հասնի միջնորդավորված՝ ֆրակցիայի ղեկավարության միջոցով, ինչպես արվում է վերջին շրջանում։
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի օրակարգին, ապա առանձնահատուկ նախագծեր չկան, բացառությամբ ընդդիմության թեկնածուի քննարկումը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Ներկայացրել են Մանվել Բադալյանին։ Այս պաշտոնը, ըստ օրենքի, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն իշխանությունն ընդդիմության թեկնածուներին, որպես կանոն, դեմ է քվեարկում՝ զավթելով այդ պաշտոնները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում