Մերձավոր Արևելքում սպանվել է 22 լրագրող
Ավելի քան 20 լրագրող է զոհվել պաղեստինա-իսրայելական համակարտության հետևանքով։ Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունն ու վկայակոչում Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալները։
«Հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրող սպանվել է՝ լրացնելով երկու կողմերից զոհված 4 հազար մարդկանց ցանկը»,-նշում է աղբյուրը։
Կազմակերպությունն ահազանգում է, որ Գազայի հատվածում գտնվող լրագրողները հատկապես գտնվում են վտանգի ներքո։ 22 սպանվածներից 18-ը եղել են պաղեստինցիներ, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Բացի այդ ԶԼՄ 8 աշխատակիցներ ստացել են վնասվածքներ, ևս երեքը համարվում են անհետ կորած կամ կալանավորված։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հիվանդանոցներում մարդիկ պառկած են հատակներին. Կոլապսի ահազանգ
- Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել