Հայրենական առաջին արբանյակը տիեզերքում «կհնչեցնի» Կոմիտասի «Կաքավիկ»-ը
DigiTec-2023 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ «Բազումք»-ի տաղավար այցելած հյուրերը հատուկ միջոցառման ժամանակ հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են բացվում «Հայասաթ-1» արբանյակի երկրային կրնկօրինակի անտենաները։
Այդ իրադարձությունից քիչ հետո մի շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. հյուրերի ականջը շոյեց շատ ծանոթ ու սիրված մեղեդի։
Խոսքը «Կաքավի գովքը» ստեղծագործության մասին է, որի հնչյունները ի լուր աշխարհի նոյեմբերի վերջին տիեզերք ուղարկվելիք «Հայասաթ-1» արբանյակի անտենաների միջոցով ուղարկվելու են Երկիր, իսկ աշխարհի տարբեր ծայրերում գործող ռադիոսիրողները հնարավորություն են ունենալու «որսալ» դրանք և վայելել կոմիտասյան երաժշտությունը։
Ահա այսպիսի կրեատիվ քայլ «Հայասաթ-1» արբանյակի թիմի կողմից։ Իսկ տեսանյութում «Կաքավիկ»-ն է` «Հայասաթ-1»-ի կատարմամբ։
Հիշեցնենք, որ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education -ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
- «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
- «Բազումք». Հայասաթ-1 արբանյակի քրաուդֆանդինգային արշավի մեկնարկը համարում ենք հաջողված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան