Ձերբակալվել է Նոր Հաճնի քաղաքապետի որդին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին՝ Հայկ Մաթևոսյանը, ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը:
Նա Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին է:
Ավելի վաղ՝ ըստ լրատվամիջոցների, հայտնել էին, որ հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները