Կարող եմ ասել իմ կյանքի ամենալավ հակատագրական հանդիպում էր. Զարուհի Բաբայանն անկեղծացել է
Նազենի Հովհաննիսյանն իր հաղորդման շրջանակում այցելել է Զարուհի Բաբայանի ընտանիքին։
«Ամռան տաք օրերին՝ տաք սրտով կամրջեցինք Զարուհի Բաբայանի չքնաղ ընտանիքն ու Ավագ ու կրտսեր Դևոյաններին... դեռ չգիտեինք ինչեր էին ապասվում, չէինք պատկերացնում մասշտաբը կորստի, ցավի, էս էտապում ցավագին անելանելիության/ բայց ես ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՈՒԺԻՆ, մեր Հոգևոր ուժին ու միասնական կամքին՝ Հայրենիքը վերականգնելու ու սիրտը բուժելու: Ես հավատում եմ!!!
Հ.Գ. Թող այս յուրօրինակ Երևանյան ընտանիքի «Կամուրջը» մի պահ տեղափոխի մեր երազած խաղաղ ու ներդաշնակ իրականություն, որտեղ կա Սեր, վստահություն ու փոխադարձ հարգանք: Անսպասելի դրվագներով ու յուրահատուկ կյանքի Մի պատմություն է»,-գրել է Հովհաննիսյան սոցցանցի իր էջում։
Հրապարակված կարճ անոնսում Զարուհի Բաբայանը պատմել է ապագա ամուսնու հետ առաջին հանդիպման մասին։
«Ռուզաննան մոտեցավ կամերային ու ասաց. «Լավ երգում է, ի դեպ ամուսնացած չէ»։ Ես կարող եմ ասել, որ դա իմ կյանքի ամենալավ ճակատագրական հանդիպումն էր»,-նշում է նա հաղորդման անոնսում։
Ի դեպ երգչուհին խոսում է նաև իր ձայնի խնդիրների մասին, որոնք դեպրեսիայի առիթ են դարձել։
։