«Ձեր քարոզած ադրբեջանցիները ձեզ համար բարեկամնե՞ր են, թե՞ թշնամիներ». Տեր Զարեհ Աշուրյանի կոշտ զրույցն աղանդավորների հետ
Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցի՝ կիրակնօրյա պատարագի գնալու ճանապարհին այսօր առավոտյան Տեր Զարեհ Աշուրյանը հանդիպեց երեք մարդկանց, որոնք, քահանայի ներկայացմամբ, աղանդավորներ էին։ Նրանք փողոցում ստենդի վրա դիտարաններ ու նմանատի այլ բրոշյուրներ էին շարել։
Տեսախցիկը միացրած՝ քահանան մոտեցավ «ազգակործան ու պիղծ առաքելություն իրականացնողներին»։
Տղամարդկանցից մեկը նախ հորդորեց չնկարել, քանի որ դա իր իրավունքների խախտում է։
Քահանան դիտարկմանն արձագանքեց. «Դիմեք դատարան։ Դուք ո՞վ եք, ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ձեր քարոզած ադրբեջանցիները ձեզ համար բարեկամնե՞ր են, թե՞ թշնամիներ։ Էսօր, որ էսքան արցախցիների վտարանդի դարձրեցին ու ցեղասպանեցին։ Հիմա՞ էլ եք կարծում, որ ադրբեջանցին ձեզ բարեկամ է։ Այ սրանք են ազգի իրական թշնամիներն ու դավաճանները։ Ժողովուրդ ջան, ծանոթացեք»։
Քահանան հորդորեց մարդկանց, որտեղ տեսնեն Եվհովայի վկաներ, մոտենան ու վռնդեն մեր սրբազան երկրից։
Մինչ քահանան խոսում էր, նրանք հավաքեցին նյութերն ու հեռացան։ Հաջորդ տեսանյութում երևում է, որ ավելի ուշ, երբ Տեր Զարեհ Աշուրյանը նստում է մեքենան, այս քաղաքացիները վերադառնում են ու պահանջում ջնջել ուղիղ եթերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին