Իսրայելում ՀՀ դեսպանությունը կարևոր հայտարարություն է տարածել
Շարունակվում է Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը:
«ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է ստորև ներկայացված հղումով հասանելի էլեկտրոնային հայտի միոջոցով ձևավորված ցուցակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, անկախ տարիքից, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Իսրայելում ՀՀ դեսպանության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարով (+972 50 6670345)»,-հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում նոր քայլերի նախապատրաստման մասին
- Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան
- Թել Ավիվ - Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան