Իտալիայի վարչապետը հայտարարել է զուգընկերոջից բաժանվելու մասին
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին բազմաթիվ սոցիալական մեդիա հարթակներում հայտարարել է զուգընկերոջից բաժանվելու մասին։
«Իմ հարաբերությունները Անդրեա Ջամբրունոյի հետ, որը տևեց գրեթե տասը տարի, այստեղ ավարտվում է: Ես շնորհակալ եմ նրան համատեղ անցկացրած հիանալի տարիների, այն դժվարությունների համար, որոնց միջով անցել ենք, և այն բանի համար, որ ինձ տվել է իմ կյանքում ամենակարևորը՝ մեր դուստր Գինևրային»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ 46-ամյա Ջորջիա Մելոնին «Իտալիայի եղբայրներ» քաղաքական կուսակցության առաջնորդն է։
FoxNews-ի տեղեկություններով, Իտալիայի վարչապետը ընկերոջը բռնացրել է անհավատարմության մեջ, ինչը վկայող ձայնագրություններ կան։ Նա իր գործընկերուհուն հարցնում է՝ կարելի՞ է ձեռք տալ ամորձիններին, մինչ խոսում է նրա հետ։
«Բայց դու արդեն դա արեցիր»,-արձագանքում է հաղորդավարուհին՝ Վիվիանա Գուլիելմին։
Այս ու այլ խոսակցությունների հատվածը նկարահանվել է, ապա հայտնվել համացանցում, ինչից հետո Իտալիայի վարչապետը հայտարարել է բաժանման մասին։