Կապանում ՌԴ հյուպատոսյություն բացելու համաձայնություն ուժի մե՞ջ է. Մեկնաբանել են Մոսկվայից
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը մնում է ուժի մեջ, չնայած հարաբերությունների իրավիճակին: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել, հայկական կողմի համաձայնությունը դրա բացման շուրջ մնում է ուժի մեջ։ Այս հյուպատոսության աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հետ է վերցրել Երևանի համաձայնությունը հարաբերություններում առկա իրավիճակի ֆոնին։