Միրզոյանը Թեհրանում նաև երկկողմ հանդիպումներ կունենա
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակն ու մանրամասնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ իրանական «Իրնա»-ն հայտնել էր, որ վաղը Թեհրանում կայանալու է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։
Իրանում կարծում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծել առանց դրսի միջամտության։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան հաստատել է Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք հանդիպմանը
- Վաղը կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում արտգործնախարարների միջև
- Լավրովն ու Բայրամովը ճշգրտել են «3+3» հարթակի գործունեության մոտեցումները
- Իրանական կողմից հրավել է եղել՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին․ Կոստանյան
- Պատրուշևը Ալիևի հետ քննարկել է «3+3» ձևաչափը
- 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում․ Փաշինյան
- Թուրքիան հետաքրքրված է «3+3» ձևաչափով և պատրաստ է ընդունել հանդիպումը