Փաստաբանը երեք փաստ է թվարկել. «Նիկոլ Փաշինյանը կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճի՞շտ էր»
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Փաստ 1) Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնի եռակողմ (կապիտուլյացիոն) փաստաթղթի ստորագրման պատճառաբանություն էր նշում, թե իբր նա այդպիսով փրկել է 30.000 զինվորի։
Փաստ 2) Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ իշխանության ներկայացուցչները հայտարարեցին, թե Արցախը միշտ է եղել Ադրբեջանինը։
Փաստ 3) Իննը ամիս 100 հազարից ավել մարդու սովի ու հիվանդության մատնած Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական ագրեսիայով սկսեց Արցախի ամբողջական գրավումը, որին զոհ պիտի դառնար այդ նույն 100 հազարից ավել մարդիկ, իսկ այդ ընթացքում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ իշխանությունը չի խառնվելու, այլ՝ կողքից հետևելու է իրադարձություններին։
Ու հիմա ՀՀ իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն մեղադրե՞լ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
Նիկոլ Փաշինյանը կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճի՞շտ էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները