Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել է Իսրայելը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան երեխաների ՝ Լիզայի և Հարիի հետ լքել է Իսրայելը։ Նրանք մեկնել են Կիպրոս, հայտնում է kp.ru-ն։
Ինչպես ասել են պրիմադոննայի շրջապատից, նա օգտվել է Կիպրոսի անձնագրից։ Առաջիկա տարին երգչուհին և նրա երեխաները կապրեն այնտեղ։
Հոկտեմբերի 19-ին Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, որը ռուս-ուկրաինական պատերազմցի հետո ՌԴ-ում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ, հայտնել է, որ լքել է Իսրայելն ու ժամանել Կիպրոս։
2017 թվականին Ալլա Բորիսովնան Կիպրոսում վիլլա է գնել։ Անշարժ գույքի համար նա վճարել է ավելի քան երկու միլիոն դոլար, ուստի ինքնաբերաբար ստացել է այդ երկրի քաղաքացիություն: Կիպրոսի անձնագրեր են ստացել նաև երկվորյակներ Լիզան և Հարիին։
Հարակից հրապարակումներ`
- Ալլա Պուգաչովան Յուդաշկինի թաղման արարողությանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք վերջնականապես է լքել Ռուսաստանը
- Լայմա Վայկուլեն իրեն և Պուգաչովային անվանել է «ճշմարտության մարտիկներ»
- Ալլա Պուգաչովան իրեն ատողներին ստրուկներ է անվանել
- Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանը
- Կրեմլն արձագանքել է Պուգաչովայի կոչին՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին