Արցախցին դիմում էր այն մարդուն, ում մեղքով հենց այդ խոսացողը մի ողջ սեփական տուն թողել է թուրքին. Էդգար Ղազարյան
«Ռոբերտ Քոչարյանը Արցախի առաջին նախագահն է և ՀՀ առաջին նախագահն է, որը ձերբակալվել է մեկ տարուց ավել, ապօրինաբար, առանց որևէ հանցանք գործելու»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ գործող իշխանությունների ձևավորած ՍԴ-ն է Ռոբերտ քոչարյանին առաջադրած մեղադրանքը որակել հակասահմանադրական:
Ղազարյանը այդ օրինակով բացատրեց, որ Արցախի նախագահներին կալանավորելու գործընթացը սկսել է Փաշինյանը, ինչը շարունակեց Ալիևը:
«Այսինքը Փաշինյանն է սկել Արցախի նախագահների ձրբակալման գործընթացը, հետո երերք նախագահներին հանձնել է Ալիևին: Շահրամանյանի մասով էլ Ալիևին ասել է՝ շատ ծանրաբեռնված կլինես, թող գա, ես կզբաղվեմ իրենով: Սամվել Շահրամանյանը եկել է Երևան, միանգամից այս խումբն հանել ուղարկել է իր վրա»,-հայտարարեց Ղազարյանը՝ մեկնաբանելավ Արցախի ներկայացուցչության դիմացի միջադեպը:
Նա տարակուսեց, որ բռնագաղթածները Արցախի ներկայացուցչության դիմաց դիմում են Նիկոլ Փաշինյանին՝ որպեսզի նա պատժի Արցախի ղեկավարությանը:
«Ցուցարարներն ասում են, թե՝ դիմում ենք ՀՀ վարչապետին, դատախազին, որ Արցախի նախագահների հյուրանոցները և տները վաճառեն, գումարը տան չունևոր արցախցիներին: Շուշիում և Ստեփանակերտի բարձրակարգ հյուրանոցները Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Ալիևի տնօրինության տակ է, հիմա եկել դիմում են, Փաշինյանին, ում որոշումների և գործողությունների հետևանքով միլիարդավոր դոլարների հարստությունն անցել է Ադրբեջանին: Ասում են՝ Արցախում մի պետնախարար կա, ինքը գազալցակայան է ունեցել և 10 հազար դոլար ունի, այդ գումարը ձեռքից վերցրու տուր ինձ»,-նկատեց Էդգար Ղազարյանը և հավելեց. «Դիմում են այն մարդուն, ում մեղքով հենց այդ խոսացող արցախցին մի ողջ սեփական տուն, իր ամեն ինչով թողել է թուրքին, եկել է այստեղ, մնացել անտեր»:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց կատարված խուլիգանության, բռնության գործադրման կասկածանքով 10 անձ է ձերբակալվել
- Դատապարտելի են Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպերը․ լրագրողական կազմակերպություններ