Իրանի ԱԳՆ. Թեհրանի հանդիպումը կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում խաղաղության համար
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանում 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը կարող է հիմք ստեղծել տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ Հարավային Կովկասում խաղաղության և մարտահրավերներին վերջ դնելու համար։ Այս մասին գրում է իրանական «Մեհր» գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թեհրանում մեկնարկել է 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների առաջին հանդիպումը՝ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ, որը կհյուրընկալի Հոսեյն Ամիր Աբդոլլահիան արտաքին գործերի նախարարության շենքում:
Նախկինում 3+3 հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով կայացել էր 2021 թվականին Մոսկվայում։
Այսօրվա հանդիպման մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ խոսքը «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի մասին է»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
- Վրաստանը չի մասնակցում Թեհրանում այսօր կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը
- Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից
- Մոսկվան հաստատել է Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան