Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետերը կմեկնեն Թբիլիսի
Ադրբեջանի և Հայաստանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային ֆորումին, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ միջոցառման պաշտոնական էջից։
Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կայքում ներկայացված են որպես բանախոսներ։
Ակնկալվում է, որ այս տարվա ֆորումը կունենա մոտ 2000 մասնակից ավելի քան 60 երկրներից։ Մասնակիցների թվում են քաղաքական և բիզնես առաջնորդներ, փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ուսումնասիրելու այն գործոնները, որոնք արդյունավետ կերպով ձևավորում են տարածաշրջանային և գլոբալ առևտուրն ու կապը:
Համաժողովի քննարկման հիմնական թեմաներն են Արևելք-Արևմուտք առևտրային նոր ճարտարապետություն, թվային կապը, էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիան, զբոսաշրջության կայունությունը, կայուն ապագայի համար դիվերսիֆիկացված ներդրումները և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին