Չէ, նորմալ նախագծող է պետք.Ավինյանը չհամաձայնեց, որ ջրագիծը քաղաքապետարանը նախագծի
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը զեկուցեց Նորք-Մարաշ Վարչական շրջանում մոտ 10 հա տարածք կանաչապատելու ուղղությամբ կատարված աշխատաքնների և ոռոգման համակարգ կառուցելու նախագծի մրցույթ հայտարարելու մասին:
Նա հայտնեց, որ քաղաքապատարանի պատասխանատվության ներքո բոլոր սխեմաները և նյութերը պատրաստ են:
«Մեր խնայողություններից այդտեղ պետք է շուրջ 3 կիլոմետր ոռոգման ցանց անցկացվի, բոլոր անհրաժեշտ նյութերը մեր մոտ առկա են: Այստեղ ունենք մի խնդիր՝ հիմնական ջրատարը, որը պետք է Հովսեփյան փողոցից իջեցվեր դեպի այդ տարածք, շինբարեկարգման տիրույթում է, բայց տեղյակ եմ, որ նախագծման մրցույթը չի կայացել»,-տեղեկացրեց Բեգոյանը և, նշելով, որ աշխատանքները կապված են սեզոնայնության հետ, կարծիք հայտնեցլով, և նոր մրցույթ հայտարարելուց հետո այս տարի չեն հասցնի աշխատանքներն իրականացնել, հավելեց. «Ճիշտն ասած՝ մեր համար լավ չէ, քանի որ ամեն ինչով պատրաստ ենք, բայց առանց ջրի առկայության չենք կարող սկսել աշխատանքները»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք խոսքը գնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի երկու ոռագման ջրագծերի մասին, որոնց մրցույթները չէր կայացել և հետաքրքրվեց պատճառներով:
«Տարեվերջ է, վախենում են չհասցնեն նախագիծը հանձնեն: Նախագծի մրցույթ է, չեն մասնակցել»,-պատասխանեց Գրիգորյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հավելեց. «Մենք էլ կարող էինք անցկացնել այդ խողովակը, բայց քանի որ սեփական տների հատվածով է գալիս և չգիտեինք, թե որ հողն ում է պատկանում՝ այդտեղ խնդիրներ կարող են առաջանալ, դրա համար նախագծման մրցույթ հայտարարեցինք»:
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Չէ, նորմալ նախագծող է պետք, կարծում եմ»:
Քաղաքապետը հայտնեց, որ կսպասեն նախագծի մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան