Բանկային հաշիվներին բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները 50 հազարական դրամները չեն ստանա. Խաչատրյան
Այսօրվա դրությամբ, Արցախից բռնի տեղահանված 95 հազար 200 անձ ստացել է 100 հազարական դրամ, այդ թվում 24 հազար երեխա, 72 հազար 200 մեծահասակ։ Տվյալները կառավարության հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ մնացած մասով տվյալների մշակումը շարունակվում է։
«Մենք ունենք տեղեկություններ, որ հիմնական չմշակված դիմումները վերաբերում են այն երեխաներին, որոնց համար փոխհատուցման դիմումները ներկայացրել են ծնողները»,- ասաց Տ.Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ այսօր կմեկնարկեն կեցության վայրի և կոմունալ ծախսերի փոխհատուցման միջոցառման շրջանակներում դրամական հատկացումները։
Տ.Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ այսօր որոշում է կայացվել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50 հազարական դրամ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Նրա խոսքով, այս դեպքում որոշ փոփոխություններ են կատարվել ձևաչափում այն իմաստով, որը բխում է հենց աջակցության բովանդակությունից։
«Հիմնականում շահառուներ կհանդիսանան նրանք, ովքեր ստացել են նախորդ դրամական աջակցությունը՝ 100 հազարական դրամները։ Շահառու կհանդիսանան նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն։
Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան իրեց հասանելիք 50 հազարական դրամները։ Մենք կարծում ենք, որ այս երկամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն և հունվար ամսից սկսված այս աջակցության կարիքը չեն ունենա»,- ասաց նա:
Սակայն, նրա ներկայացմամբ, այս դեպքում կգործի մեկ այլ չափանիշ. «Բացառություն կկազմեն նրանք, ում բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ»:
Տ.Խաչատրյանը նշեց, որ կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող հայրենակիցները չեն կարող լինել աջակցության շահառու և այդ մարդիկ դիմումներ չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն հանդիսանալու։
Հարակից հրապարակումներ`
- Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը
- 100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է
- Ինչպես լրացնել արցախցի երեխաների դիմումները 100 հազար դրամները ստանալու համար
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
- Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան