Հայաստանը ռուսական բանակցությունների հարթակը չի բոյկոտում... առայժմ. Անդրանիկ Քոչարյան
«Այդ հարթակներում մեր ներկայությունը միշտ կա, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ ենք տվյալ պահին, և այդ հարթակներում մեզ հետաքրքրող հարցերը ստանում են մեր կողմից պարզաբանումներ, եթե անհրաժեշտ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ԱՆդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանը բանակցությունների գնում է Թեհրան, Արևմուտք, բայց բանակցությունների չի գնում ռուսական հարթակ, ինչո՞ւ։
Նա նշեց, որ վերջերս ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀԱՊԿ նիստին։
Լրագրողի ճշտող հարցին՝ «այսինքն` ռուսական հարթակը չե՞նք բոյկոտում»։ ՔՊ-ական պատգամավորը պատասպանեց. «Իհարկե, ոչ... առայժմ»։