ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Երևանի և Բաքվի միջև բանակցությունները
Եվրամիության 27 անդամ երկրների ԱԳ նախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կանցկացնեն արտաքին գործերի խորհրդի հերթական նիստը, որի հիմնական թեմաները կլինեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ խորհրդի մեկ այլ հիմնական թեման կլինի աջակցությունը Հայաստանին։ Նախօրեին ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարները կքննարկեն համայնքի հետ այս երկրի մերձեցման հարցը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև բանակցությունները»,- գրել է ՏԱՍՍ-ը։