«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին
Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» խմբակցությունից։
«Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով:
Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»,- ասվում է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում