Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածներից 30 մարդ Է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական օդուժի կողմից փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով 30 մարդ Է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Al Jazeera» հեռուստաալիքին։
Ըստ աղբյուրի՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել է 27 մարդ։
Ավելի վաղ WAFA գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։ Նրա տվյալներով՝ հրաձգությունն իրականացվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի փախստականների ճամբարում:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել մտան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները։ ՀԱՄԱՍ-ը հարձակումը համարում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել Է Գազայի ամբողջական շրջափակման մասին և սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի և Սիրիայի հատվածներին ու առանձին շրջաններին: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում նոր քայլերի նախապատրաստման մասին
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից 700 հազար մարդու տարհանման մասին
- Հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարները մտան Գազա
- Գազայի հիվանդանոցներում մարդիկ պառկած են հատակներին. Կոլապսի ահազանգ
- Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել
- Գազայի հատվածի բոլոր բնակելի շենքերի մոտ 30%-ն ավերված կամ վնասված է.ՄԱԿ