Եթե մարդը տեսել է, թե ինչպես են իր աչքի առաջ մարդ սպանում, ինչպես կարող է վերադառնալ Արցախ.Ալեքսանդր Հայրապետյան
«Այստեղ գտնվող արցախցիների անունից հայտարարում եմ, որ ցանկանում ենք, որ Ֆրանսիայի դեսպանը մեզ ընդունի, լսի մեր ցավի ու դարդի մասին: Այսօր իմ 14-հոգանոց ընտանիքով բնակվում եմ մայր Հայաստանում, սակայն կուզենայի, որ ապաստան գտնենք ֆրանսիայում»,-հայտարարեց Ֆրանսիայի դեսպանատան առաջ ակցիայի մասնակից արցախցի ազատամարտիկ Ալեքսանդր Հայրապետյանը:
Նա հայտնեց, որ ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքվածները մտածում են իրենց երեխաների ապագայի մասին:
«Այս քայլին ենք դիմում, քանի որ Հայաստանում արցախցիներին բաժանել են մի քանի մասի»,-հայտարարեց Հայրապետյանը:
Անդրադառնալով հարցին, թե չէին ցանկանա նորից վերադառնալ Արցախ՝ բռնագաղթած արցախցին ասաց. «Ես ձեզ հասարակ օրինակ բերեմ, եթե մարդը տեսել է, թե ինչպես են իր աչքի առաջ մարդ սպանում, հիշենք Սումգայիթի դեպքերը, որոնք կրկնվել են Արցախում և կրկնվելու են, կարո՞ղ ես ապրել այդ դաժան մարդկանց հետ, ինչպես կարող եմ ես վստահ լինել, որ այնտեղ ապագա կա և իմ թոռներին հետ տանեմ Արցախ ապրելու»:
Հադրութից բռնագաղթած մեկ այլ արցախցի հավելեց. «Հայաստանում վտանգ չենք տեսնում, սակայն ապագա էլ չենք տեսնում: Արդեն երեք տարի է կրկնում ենք նույն բանը, դիմումները՝ ոչ մի արդյունք: Հետո ասում են, որ Արցախում համայնք չի լինելու, իսկ մինչև Արցախը վերջնական կորցնելը մենք հենց այդ հարցն ենք բարձրաձայնել»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի. Նիկոլ Փաշինյանը 211 մլրդ դրամ տարել է ու ներդրել Ադրբեջանում
- Բռնագաղթի ճանապարհին մեքենայից ընկած խաղալիքը հասավ երեխային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան