«Եթե չի ստորագրել՝ ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում». Քոչարյանը՝ Շահրամանյանին
«Հայաստանն ուզում է, որ Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը Հայաստանը տեղափոխվելուց հետո»,- լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստարագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել պետք է չլինի», - ասաց նա։
Ա.Քոչարյանն ասաց, Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Արցախը լուծարելու փաստաթուղթը, թե՞ ոչ։
«Եթե չի ստորագրել՝ ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում։ Եթե ասում է՝ ուժ չունի, այդ դեպքում հարց է առաջանում՝ արցախահայությունն ինչու լքեց իր բնակավայրերը», - նշեց Ա.Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սամվել Շահրամանյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին Սամվել Բաբայանի թիմակիցները նախապես տեղեկացված են եղել
- Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց
- Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան
- Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
- Արցախցիները մտել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, այնտեղ է նախագահ Սամվել Շահրամանյանը
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հրապարակային խոսքով հանդես կգա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան