«Նոր ու բազմազան աջակցության ծրագրեր կլինեն՝ աղի ձողիկի ու աջաբսանդալի տեսքով»
Փաստաբան Անուշ Շահրամանյանը գրում է.
«Սիրելի քույրեր և եղբայրներ, հուսով եմ արդեն աշխատանք եք գտել, բայց չմտածեք, առաջիկա մեկ ամսում յուրաքանչյուր տեղահանված կստանա 7000 դրամ ֆինանսական աջակցություն Հայաստանի Հանրապետության կողմից, բացառությամբ գործունակ տղամարդկանց, կանանց ու երեխաների։
Քույրեր ու եղբայրներ, Նոր տարվա շեմին ևս մի աջակցության ծրագիր ունենք, յուրաքանչյուրին կտրվի՝ 5000 դրամ ֆինանսական աջակցություն:
Պետք է մեր քույրերն ու եղբայրները արդեն աշխատանք գտած լինեն, բայց միևնույն է Հայաստանի Հանրապետությունը նրանց կողքին է և 2024 թվականի առաջին ամսում յուրաքանչյուրին կտրվի 4000 դրամ ֆինանսական աջակցություն։
Քույրեր ու եղբայրներ, մենք ձեր կողքին ենք, չլքեք հանկարծ Հայաստանը, նոր ու բազմազան աջակցության ծրագրեր կլինեն՝ աղի ձողիկի ու աջաբսանդալի տեսքով»։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Արցախից բռնագաղթածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և անհատների ցանկը
- 100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է
- Եկեղեցին իր աջակցությունն է ցուցաբերում արցախահայության խնդիրներին հաղթահարման գործում
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա