«Եթե ի վիճակի եք, դիմեք քաղաքական ճնշումների, եթե ՝ ոչ, համակերպվեք և հանձնվեք»․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱՆԿԵՂԾ ԴԱՏԱՎՈՐԸ
Կարդացի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից, քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանին կալանքից ազատելը մերժելու հիմնավորումը․ «․․․այդպիսի գործողություններում Լ․Քոչարյանի ակտիվ դերակատարությունը, Դատարանին բավարար հիմքեր են տալիս բարձր գնահատել նաև մեղադրյալ Լևոն Քոչարյանի կողմից ազատ արձակվելու դեպքում նմանատիպ հասարակական անկարգությունների և հասարակական անվտանգության խեղաթյուրման առաջացման ռիսկը և վտանգը»։ Անկեղծ ասած, այս դատավորն, ի տարբերություն, այլ իր գործընկերների, ավելի անկեղծ է։ Նա չի փնտրում և հարմարեցնում, զանազան «իրավական» հիմնավորումներ, գարշապետի կողմից հրահանգված ընդդիմադիր գործիչներին կալանելու համար։ Նրա կողմից արված «հիմնավորումը», որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, այլ զուտ քաղաքական բովանդակություն ունի, որն իմ համոզմամբ ողջունելի է։
Այսպիսով, դատավոր Մասիս Մելքոնյանն, իր որոշումով, կոչ է անում ընդդիմությանը․ «Մոռացե՛ք, օրենքի, իրավական գործընթացների մասին։ Եթե ի վիճակի եք, դիմեք քաղաքական ճնշումների, եթե ՝ ոչ, համակերպվեք և հանձնվեք»»։
Հարակից հրապարակումներ`
- Որն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանի բաց նամակը գլխավոր դատախազին
- Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց…Կոչուբաև
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները