Արցախից բռնի տեղահանված 11-ի անձ դեռ գտվում է ծայրահեղ ծանր վիճակում
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 150 անձ դեռ բուժվում են հայաստանյան տարբեր ԲԿ-ներում։ Նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՚
Առողջապահության պահպանման առաջնային կենտրոններում հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 42 հազար քաղաքացի։ Նրանցից 333-ը հղիներ են։ Այս ընթացքում Արցախից տեղահանված 88 ընտանիքում նոր ծնունդներ են գրանցե։
Արցախից բռնի տեղահանված 16 հազար 363 աշակերտ արդեն հաճախում է դպրոց։
Երևանում դպրոց է հաճախում 4860 աշակերտ,
Արագածոտնի մարզում` 729,
Արարատքում` 2 083,
Արմավիրում`2122,
Գեղարքունիքում ` 742,
Լոռիում`916,
Կոտայքում`2895,
Շիրակում` 631,
Սյունիքում` 581,
Վայոց Ձորում` 321,
Տավուշում` 478։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 15 հազար 264 աշակերտ արդեն հաճախում է հայաստանյան դպրոցներ
- Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր
- Դանդաղել է Արցախից բռնի տեղահանված աշակերտների գրանցումը դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
- «Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի հասկացավ՝ Հայաստանին սպասվում են կորուստներ և շատ ծանր օրեր»