Գևորգ Դանիելյան. Պատգամավորի օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Երբ «նախկինում» ԱԺ մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ էին դրել երկրորդ օգնականի հաստիք ավելացնելու հարցը, միանշանակ դեմ էի, ըստ այդմ էլ՝ Կառավարության համար պատրաստեցի փաստարկված առարկություն:
Պատգամավորները պնդում էին, որ մի օգնականը չի կարող պատշաճ կատարել տրված հանձնարարությունները, իսկ իմ հակափաստարկն այն էր, որ իրենց հանձնարարությունների կատարման պատասխանատուն ոչ թե մեկ-երկու օգնականներն են, այլ ավելի քան՝ 800 հանրային ծառայող ունեցող ԱԺ ողջ աշխատակազմը, և եթե բացակայում է աշխատանքային բնականոն մթնոլորտը, ապա ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ: Ընտրվեց հասարակական հիմունքներով օգնականի իբր փոխզիջումային տարբերակը, թեպետ՝ դա իմ մտահոգությունների հետ անմիջական կապ չուներ:
Ցավում եմ, բայց օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան, այդպես էլ չընկալվեց այն պարզ իրողությունը, որ հանրային ծառայության յուրաքանչյուր հաստիք կոչված է բացառապես հանրային նշանակության մասնագիտական առանցքային խնդիրներ լուծելու համար՝ անկախ վճարման համակարգից»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական Էմմա Պալյանի ԱԺ աշխատասենյակը՝ սպասարան ամուսնու համար
- «Ժողովուրդ». Գործազուրկ ամուսնուն ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում իրեն օգնական է տեղավորել
- ՔՊ-ական պատգամավորի օգնականի ԱԺ-ի «փուչիկ փարթին»
- Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում