Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու անվան օրվա առթիվ պատարագ է անցկացվել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Պատարագը մատուցել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Եկեղեցու հիմանադրամի փոխնախագահ Օհաննես Գաֆուր Օհանյանը տեղեկացրել է, որ պատարագն անցկացվել է Ստամբուլից ժամանած հոգևորականության հանդիսապետությամբ:
Օհանյանը նաև ասել է. «Մեր հայկական եկեղեցիներում ամեն տարի անվան օրվան նվիրված պատարագ է անկացվում: Այսօր էլ Սուրբ Կիրակոսի պատարագի օրն է»:
Նա նաև աշխարհին խաղաղություն է մաղթել:
«Ցանկանում եմ մի աշխարհ, որտեղ չեն լինի մահեր և կռիվներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին