Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից
Թեհրանում կայանալիք 3+3 հանդիպման օրակարգում տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով երկուշաբթի օրը Թեհրանում կայանալիք 3+3 հանդիպմանը։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ, իրանցի դեսպանն ընդգծել է՝ մեզ շրջապատող հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ, առանց արտաքին դերակատարների ներգրավման։
Հիշեցնենք, որ Թեհրանում այսօր մեկնարկում է 3+3 ձևաչափով հանդիպումը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրներից Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները։ Աբելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստասնը չի մասնակցի հանդիպմանը։
Հանդիպմանը կքննարկվեն հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման և էներգետիկ ոլորտներում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնել է հանդիպում անցկացնել 3+3 ձևաչափի շրջանակներում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությամբ։
3+3 ֆորմատը ստեղծվել է՝ նպատակ ունենալով լուծել տարածաշրջանային խնդիրները՝ տարածաշրջանի երկրների ներառման և արևմտյան ու այլ երկրների բացառման միջոցով։ 3+3 առաջին հանդիպումը անցկացվել է Մոսկվայում անցյալ տարի՝ փոխարտգործնախարարների մակարդակով և առանց Վրաստանի ներկայության։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում արտգործնախարարների միջև
- Լավրովն ու Բայրամովը ճշգրտել են «3+3» հարթակի գործունեության մոտեցումները
- Իրանական կողմից հրավել է եղել՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին․ Կոստանյան
- Պատրուշևը Ալիևի հետ քննարկել է «3+3» ձևաչափը
- 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում․ Փաշինյան
- Թուրքիան հետաքրքրված է «3+3» ձևաչափով և պատրաստ է ընդունել հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան