Լեհաստանում Վրաստանի քաղաքացին հարբած վիճակում մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ
Լեհաստանում ծեծկռտուքի ժամանակ Վրաստանի քաղաքացին հարբած վիճակում իր մեքենան մխրճել է մարդկանց ամբոխի մեջ, չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։
«Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ Փոքր Լեհաստանի շրջանի Խրզանով քաղաքի ակումբի դիմաց հարբած տղամարդն իր մեքենան քշել է մի խումբ մարդկանց ուղղությամբ»,-ասվում է զեկույցում:
Ըստ ռադիոկայանի՝ երեկ կեսգիշերին մոտ Խրզանով քաղաքի բոուլինգի ակումբներից մեկի մոտ վիճաբանություն է սկսվել ակումբի այցելուների՝ Լեհաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև, որից հետո ծեծկռտուք է սկսվել բեյսբոլի մահակներով։ Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը նստել է իր մեքենան ու մխրճվել ակումբի դիմաց կանգնած մարդկանց ամբոխի մեջ։ Այնուհետեւ նա դեպքի վայրից դիմել է փախուստի։
Բոուլինգի աշխատակիցները դեպքի վայր են կանչել ոստիկանություն: Ոստիկանության հետապնդումից հետո վարորդը ձերբակալվել է. «Պարզվել է, որ Վրաստանի 23-ամյա քաղաքացու արյան մեջ եղել է գրեթե 2 պրոմիլ ալկոհոլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի վարորդից, հիվանդանոց են տեղափոխվել ևս երեք հոգի։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այս գործով ոստիկանությունը բերման է ենթարկել չորս տղամարդու, այդ թվում՝ վարորդին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ծեծկռտուքի դրդապատճառը եղել է կնոջ շուրջ ծագած վեճը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը չի մասնակցում Թեհրանում այսօր կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը
- Հարբած վարորդը մեքենայով մխրճվել է մենաստանի դարպասների մեջ